AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջրի և սանիտարիայի համաշխարհային ճգնաժամ

22/03/2023

Ջրի և սանիտարիայի համաշխարհային ճգնաժամի մասին դժվար է պատկերացնել:
Բայց ինչպիսին կլիներ իրավիճակը, երբ այն դիտարկվեր ընդամենը 100 հոգուց բաղկացած համայնքի օրինակով։
Համայնքում.
25 մարդ ստիպված կլիներ խմելու համար անպիտան ջուր հավաքել գետերից կամ լճակից, հաճախ հեռու գտնվող, կամ ժամերով հերթում կանգնել և գնել այն վաճառողից բարձր գնով։ Նմանատիպ ջրից նրանք պարբերաբար կհիվանդանային և չէին կարող գնալ աշխատանքի կամ դպրոց: Մահը՝ լիովին կանխարգելելի հիվանդություններից, ինչպիսիք են խոլերան և որովայնային տիֆը, մշտական սպառնալիք կհանդիսանար։
22 մարդ այլ ընտրություն չէր ունենա, քան զուգարան գնալ փողոցում, թփերում կամ դաշտում, կամ էլ օգտվել սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող կամ չաշխատող զուգարաններից։
46 մարդ բնակվելու էր շրջաններում, որոնք ենթակա են հիվանդությունների տարածման, քանի որ հոսքաջրերը/կեղտաջրերը կվերադառնային բնական միջավայր՝ առանց մաքրման ենթարկվելու: Մնացած 54-ը, որոնք թափոնների մաքրման անվտանգ համակարգերին միացված անվտանգ զուգարաններ ունեն, հիմնականում անտեղյակ են մնալու, թե որքան կարևոր են սանիտարական ծառայությունները իրենց առողջության և բարեկեցության պահպանության համար:
Համայնքի շրջակայքի ջրաճահճային հողերի մոտ կեսը, վերացած կլիներ վերջին տասնամյակների ընթացքում, բարձրացնելով հեղեղումների ռիսկը։ Բացի այդ, 22 մարդ կաշխատեր կամ բժշկական օգնություն կստանար բժշկական հաստատություններում, որոնք ապահովված չէին լինի բազային ջրամատակարարմամբ, ինչը կհանգեցներ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի բարձրացման։ Այս մարդկանցից շատերը կբուժվեին հիվանդություններից, որոնք կարող էին կանխվել, եթե նրանք համայնքում ունենային անվտանգ ջրամատակարարման և սանիտարական համակարգերի հասանելիություն։
Կլիմայի փոփոխության հետևանքով երաշտներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն կունենային ջրային ռեսուրսների և սննդի մատակարարման վրա։ Հեղեղումները ջրամատակարարման և սանիտարիայի օբյեկտների քանդման և ջրային ռեսուրսների աղտոտման սպառնալիք կդառնային։
Համայնքի ամենաաղքատ և խոցելի անդամները, ովքեր անհամաչափորեն ավելի մեծ աստիճանի են ենթարկվում ճգնաժամի, բախվելու են ամենամեծ դժվարություններին փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների որակի բարելավման հարցերին։
Հիդրոլոգիական ցիկլի խանգարումը խաթարում է առաջընթացը բոլոր հիմնական գլոբալ ուղղություններով՝ առողջապահությունից մինչև սով, գենդերային հավասարությունից մինչև աշխատատեղեր, կրթությունից մինչև արդյունաբերություն, աղետից մինչև խաղաղություն։
Համաձայն ԿԶՆ 6-ի յուրաքանչյուր մարդ պետք է հասանելիություն ունենա անվտանգ ջրամատակարարման և սանիտարական համակարգերին մինչև 2030 թվականը։ Այսօր միլիարդավոր մարդիկ և անհամար դպրոցներ, ձեռնարկություններ, առողջապահական կենտրոններ, ֆերմերային տնտեսություններ և գործարաններ բախվում են խոչընդոտների, որոնք խանգարում են իրենց զարգացմանը, քանի որ ջրի և սանիտարահիգիենիկ ծառայությունների հասանելիության մարդու իրավունքները, չիրագործված են մնում։
Ջրամատակարարման հարցը վերաբերում է բոլորին, ուստի անհրաժեշտ է, որ բոլորս միջոցներ ձեռնարկենք։ Ընտանիքները, դպրոցը և հասարակությունը կարող են ազդել իրավիճակի վրա, եթե փոխեք մոտեցումները ջրային ռեսուրսների օգտագործման, դրանց սպառման և կառավարման նկատմամբ։