AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ընդունել է Արմեն Վարոսյանին

13/03/2023

Ծրագիրն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ»-ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կոլորադո Բոլդեր» համալսարանի, «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի հետ համատեղ։
5 տարի տևողությամբ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին բարելավել ջրային ոլորտի կառավարման իր մոտեցումները և ստեղծել ջրի հասանելիության հավասար հնարավորություններ՝ ապահովելով որակյալ ջուր, խնայելով ու պահպանելով ջրային ռեսուրսները:
Ծրագրի առաջին բաղադրիչն ուղղված է ջրային ռեսուրսների մոնիթորինգի դիտակետերում առաջադեմ տեխնոլոգիաների և գործիքակազմի ներդրմանը։ Այդ նպատակով ծրագրի փորձագետները «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ այցելել են արդիականացման ենթակա հիդրոլոգիական դիտակայաններ, տեղում ծանոթացել տեխնիկական վիճակին։ Քննարկվեցին․ ջրային ռեսուրսների մոնիթորինգի և տեղեկատվության փոխանակման ոլորտում առկա խնդիրները, համագործակցության մեխանիզմները, կարիքների գնահատման, բացերի վերհանման և կարողությունների զարգացման հարցերը և հետագա քայլերը, ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: