AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Վաղահաս կարտոֆիլի ցանքը՝ հովտային շրջաններում

13/03/2023

Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի կեսից։ Քանի որ կա ցրտահարության վտանգ, ցանքը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։ Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +12-ից +15°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև +7-ից +10°C)։
Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +6-ից +11°C, տեղ-տեղ՝ +12-ից +14°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև 0․․․-4°C։ Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-61մմ։