AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 2-3-ը ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը մասնակցել է «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովին

10/02/2023

Փետրվարի 2-3-ը ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը Ժնև քաղաքում (Շվեյցարիա) մասնակցել է «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի (IG3IS) շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովին։
Փարիզյան համաձայնագրի նպատակին հասնելու համար՝ տարբեր շահագրգիռ կողմերից պահանջվում է արտանետումների նվազեցմանն ուղղված գործողություններ իրականացնել: «Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգի (IG3IS) շահագրգիռ կողմերի և կիրառողների խորհրդատվություն» խորագիրը կրող գագաթնաժողովի նպատակն էր մեկ հարկի տակ հավաքել ոլորտի առանցքային դերակատարներին և որոշում կայացնողներին՝ նրանց միջև երկխոսություն ձևավորելու նպատակով։
Գագաթնաժողովի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • Ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տեղեկատվության դերը քաղաքականության և որոշումների կայացման մեջ,
  • Մթնոլորտային չափումների կիրառումը՝ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրների որակը ստուգելու նպատակով,
  • Ջերմոցային գազերի արտանետումները մեղմելուն միտված հանրային քաղաքականություն կարիքները,
  • Կլիմայի մեղմացման տվյալների բարելավումը և այլն։

Բանակցություններ են վարվում Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգում (IG3IS) Հայաստանի ներգրավվածության համար։