AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջուկային գիտությունների և կիրառման բաժնի ծովային միջավայրի Մոնակոյի լաբորատորիաների տեխնիկական փորձագետ Սաբինա Ազեմարի հետ

08/02/2023

Փետրվարի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում փետրվարի 6-9-ը այցով ՀՀ ժամանած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՄԷԳ) միջուկային գիտությունների և կիրառման բաժնի ծովային միջավայրի Մոնակոյի լաբորատորիաների տեխնիկական փորձագետ Սաբինա Ազեմարի և շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կոնտակտային անձ, Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանի հետ։
Այցն իրականացվել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվեցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ԱՄԷԳ կողմից իրականացվող «Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանելու համար սնդիկի մոնիթորինգի կարողությունների բարելավում» ծրագրի շրջանակներում։ Իր խոսքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, կարևորելով Ծրագրի իրականացումը, նշեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ռազմավարական, բնապահպանական և առողջապահական ծրագրերի հիմքում ընկած են քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքները։

Լ․ Ազիզյանը տիկին Ազեմարին տեղեկացրեց, որ այս տավա առաջնահերթություններից է ՊՈԱԿ-ի լաբորատորիայի միջազգային հավաստագրման գործընթացի իրականացումը, և այդ տեսանկյունից Ծրագրի իրականացման ընթացքում սնդիկ որոշելու համար ատոմային ադսորբցիոն սարքի տրամադրումն ու երիտասարդ մասնագետների վերապատրաստումը Մոնակոյի համալսարանի լաբորատորիաներում զգալի ներդրում են թե´ տեխնիկական աջակցության, թե´ կարողությունների զարգացման տեսանկյունից։ Ավարտելով իր խոսքը՝ Լ․ Ազիզյանը շնորհակալություն հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ Հայաստանի Հանրապետությանը մշտական աջակցություն ցուցաբերելու համար։
Փետրվարի 8-ին տիկին Ազեմարը կլինի ՊՈԱԿ-ի լաբորատորիայում՝ տեղում վերջինիս վերլուծական կարողություններին, սարք-սարքավորումներին, իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով։