AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 2-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 9-րդ դասարանի աշակերտները

06/02/2023

Փետրվարի 2-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Այցելության ընթացքում նրանք ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին:
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ ի նպաստ աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների աճին և շրջակա միջավայրի պահպանության պատասխանատվության մեծացմանը: