AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Բևեռափայլ

09/01/2023

Բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթները միշտ հետաքրքրել են մարդկանց, ներկայում հնարավորություն ունենք բացահայտելու դրանցից շատերը։
Ավրորան (բևեռափայլ) ևս պատկանում է այդ երևույթների շարքին։ Ավրորա Բորելիսը (Հյուսիսային լույսեր) և Ավրորա Ավստրալիսը (Հարավային լույսեր) հիմնականում հանդիպում են համապատասխանաբար Երկրի հյուսիսային և հարավային բևեռային շրջագծերի մոտ, սակայն կախված հզորությունից կարող են տարածվել դեպի հասարակածի ուղղությամբ։
Սա նույնպես սերտորեն կապված է արևի ակտիվության հետ։ Արեգակնային քամին հասնելով Երկրին՝ բախվում է գեոմագնիսական դաշտին և ուղղորդվում դեպի բևեռներ։ Ավելի պայծառ և գունագեղ բևեռափայլերը համապատասխանաբար ուղեկցվում են ավելի ուժեղ գեոմագնիսական խանգարումներով։

 

Տեղ հասնելուն պես՝ արևային նյութի պարունակության մեջ առկա էլեկտրոնները Երկրի վերնոլորտում բախվում են թթվածնի և ազոտի ատոմներին ու մոլեկուլներին` գրգռելով դրանք, որի շնորհիվ գեներացվում է ջերմության մեծ չափաբաժին։ Հետզհետե նվազող ջերմության արդյունքում անջատվող մեծ էներգիան արտահայտվում է լույսի տեսքով և կրկնվում տարբեր հաճախականությամբ։ Հենց այդ լուսային «սիմֆոնիան» անվանում ենք Բևեռափայլ։

Բևեռափայլերն արձակում են տարբեր երկարության լուսային ալիքներ։ Հաճախակի հանդիպող լույսը կանաչն է, քանի որ թթվածնի մոլեկուլներին և ատոմներին կանաչ լուսարձակման համար անհրաժեշտ է էլեկտրոնների ավելի քիչ քանակություն, նկատվում է 120-400կմ բարձրություններում։ Կարմիր լույսն առաջանում է թթվածնի ավելի քիչ խտության պայմաններում (300կմ և ավելի), իսկ մանուշակագույն լույսն առաջանում է միայն ազոտի էլեկտրականացումից։
Արբանյակները բևեռափայլեր ֆիքսել են նաև Արեգակնային համակարգի այն մոլորակներում, որոնք ունեն զգալի գեոմագնիսական դաշտ և մթնոլորտ։ Օրինակ՝ Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի բևեռներում նկատվել են բավականաչափ մեծ մասշտաբային բևեռափայլեր։