AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում պրակտիկա են անցել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողները

23/12/2022

Սեպտեմբերի 13-ից դեկտեմբերի 16-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում պրակտիկա են անցել Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ Կենսաբանության, Քիմիայի և Աշխարհագրության ֆակուլտետի, Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները: Պրակտիկայի ընթացքում նրանք ծանոթացել են մոնիթորինգի ընդհանուր դրույթներին, լաբորատոր անալիզների ընթացքի առանձնահատկություններին, ձեռք բերել նոր գիտելիքներ և լաբորատորիայում աշխատելու փորձառություն։ Լաբորատորիայի աշխատակիցների օգնությամբ կատարել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական ուսումնասիրություններ: «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտների, ԲՈՒՀ-երի ուսանողների՝ ի նպաստ նրանց մասնագիտական կարողությունների աճին և շրջակա միջավայրի պահպանության պատասխանատվության մեծացմանը: