AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երկրագնդի առանցքն իր ուղեծրային առանցքի նկատմամբ ունի 23,50 թեքվածություն

22/12/2022

Երկրագնդի առանցքն իր ուղեծրային առանցքի նկատմամբ ունի 23,50 թեքվածություն։ Հենց այս հանգամանքով և երկրի գնդաձև լինելով է պայմանավորված մեզ հասնող արևի ճառագայթների և տարբեր տեղամասերում մակերևույթի հետ կազմած անկյունային տարբերությունը։ Եղանակների և նրանց բազմամյա կրկնության համար որոշիչ դեր ու նշանակություն ունեն։

Այսօր ձմեռային արևադարձի օրն է, ինչը նշանակում է, որ հյուսիսային կիսագնդում կգրանցվի ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում՝ ընդհակառակը։ Այն օրն է, երբ Արեգակը հասնում է իր հարավային ամենահեռու կետին։ Արևի ճառագայթները ուղիղ կերպով ընկնում են հարավային կիսագնդում արևադարձային լայնության վրա։ Ամբողջ օրն ընդունված է համարել արևադարձի օր, սակայն այն ընդամենը տևում է մի պահ։ Հենց այդ պահը գրանցվել է այսօր՝ Երևանի ժամանակով 01։48-ին։ Այսօրվա մասին խոսենք թվերով՝

  • Արեգակից ունեցած հեռավորություն - 147․169․000կմ
  • Արևածագ - 08։21
  • Մայրամուտ - 17։39
  • Ցերեկվա տևողություն - 9 ժամ 18 րոպե 36 վայրկյան
  • Արեգակնային կեսօր - 13։00
  • Հորիզոնի նկատմամբ ունեցած ամենաբարձր դիրքը - 26․40
  • Տևողությունը մինչև գարնանային գիշերահավասարի օր (մարտի 21) - 88 օր, 23 ժամ, 36 րոպե
  • Արեգակի ցամաքային արագություն – 425.64 մ/վ։