AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գլոբալ կլիմայի նախնական վիճակը 2022 թվականին

22/11/2022

Ըստ ուսումնասիրությունների նախորդ ութ տարիները եղել են ռեկորդային ամենատաք տարիները, ինչը պայմանավորված է ջերմոցային գազերի անընդհատ աճող կոնցենտրացիաներով և կուտակված ջերմությամբ:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլոբալ կլիմայի նախնական վիճակի մասին 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ջերմային ալիքները, երաշտը և ավերիչ ջրհեղեղներն ազդել են միլիոնավոր մարդկանց վրա և արժեցել միլիարդավոր դոլարներ։
Կլիմայի փոփոխության ազդարարող նշաններն ու ազդեցությունները դառնում են ավելի դրամատիկ:
Համաշխարհային միջին ջերմաստիճանը 2022 թվականին գնահատվում է մոտ 1․15°C-ով ավելի [1․02-ից 1․28] 1850-1900 թվականների նախաարդյունաբերական միջինի նկատմամբ։
Տաքացումը շարունակվում է։ Օվկիանոսի ջերմությունը ռեկորդային մակարդակի էր հասել 2021 թվականին, իսկ տաքացման արագությունը հատկապես բարձր է եղել վերջին 20 տարում:
Ավելին՝ https://public.wmo.int/en/our-mandate/climate/wmo-statement-state-of-global-climate