AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն այսօր ընդունել է Կառստեն Ռինկեին և Մարտին Շուլցին

28/10/2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից ֆինանսավորվող SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» հայ-գերմանական ծրագրի գործընկեր Գերմանիայի դաշնության Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի և ծրագրի ղեկավար դոկտոր Կառստեն Ռինկեին և ծրագրի համակարգող Մարտին Շուլցին։ 

Հանդիպմանը մասնակցում էին GIZ EU4SEVAN ծրագրի ջրային ռեսուրսների կառավարման գծով խորհրդական Ա․ Առաքելյանը, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վ. Գրիգորյանը, տնօրենի տեղակալներ Գ. Շահնազարյանը և Է. Միսակյանը, Կլիմայի ծառայության պետ Ա. Գևորգյանը և Հիդրոլոգիայի ծառայության պետ Ա. Միսակյանը, գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Ն․ Ստեփանյանը: 
Ողջունելով հյուրերին՝ Լ. Ազիզյանը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին կատարված աշխատանքների և արդյունքների համար։
Քննարկվեցին SEVAMOD ծրագրի շարունակման հետագա քայլերը և հիմնական ուղղությունները, GIZ EU4SEVAN ծրագրի շրջանակում մոնիթորինգի կարողությունների զարգացման և հայեցակարգի մշակման հարցերը։ 
Կարևորվեց Սևանա լճի հետ կապված պետական և միջազգային ծրագրերի փոխհամագործակցությունը՝ բացառելու համար կրկնվող միջոցառումները և փոխլրացման միջոցով ավելի մեծ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։