AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2022 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Բազելի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի Բյուրոյի հանդիպումը

20/10/2022

Հանդիպմանը մասնակցում էին Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայետը, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղարի տեղակալ Կառլոս Մարտին-Նովելլան, Կառավարման մասնաճյուղի պետ Դեյվիդ Օգդենը, Բազելի կոնվենցիայի Բյուրոյի նախագահը, ինը փոխնախագահները, իրականացման և համապատասխանության հանձնաժողովի նախագահը, բաց կազմի աշխատանքային խմբի համանախագահողները, քարտուղարության ներկայացուցիչներ։ 
Հայաստանի Հանրապետությունից, որպես բյուրոյի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, Բազելի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի Բյուրոյի համանախագահ, հանդիպմանը մասնակցում էր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բազելի կոնվենցիայի կոմիտեի և աշխատանքային խմբերի գործունեությանը, ինչպես նաև Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը վերաբերող մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր։ Պլանավորվեցին հետագա անելիքները։ 
Մասնավորապես քննարկվեցին հետևյալ թեմաները․
-    թարմացում հանդիպումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ,
  •  իրականացման և համապատասխանության կոմիտե․
  •  բաց կազմի աշխատանքային խումբ․
-    Բազելի կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ,
  •  օրակարգ,
  •  ընդունող երկրի պայմանավորվածությունների վերաբերյալ թարմացում,
  •  Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների Կողմերի համաժողովների կրկնակի հանդիպումների աշխատանքների կազմակերպում,
  •  հանդիպման համար առաջարկվող խորագիրը/թեման,
  •  տարածաշրջանային նախապատրաստական հանդիպումներ,
  •  ընտրությունները Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպման ժամանակ,
  •  ֆոնդերի հավաքագրում,
-    Քարտուղարության ճեպազրույցը հետևյալի վերաբերյալ.
  •  բյուջեի կատարողականը և ներդրումները,
  •  այլ զարգացումներ
-    Բյուրոների համատեղ ժողովի նախապատրաստական աշխատանքները: