AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 26-30-ն Իտալիայի Հռոմ քաղաքում կայացավ Կայուն օրգանական աղտոտիչների վերանայման կոմիտեի (ԿՕԱՎԿ) 18-րդ հանդիպումը

07/10/2022

Կոմիտեն Ստոկհոլմի կոնվենցիայի օժանդակ մարմին է, որը ստեղծվել է Կոնվենցիայի Հավելվածներ A, B և/կամ C-ում ներառման համար առաջարկվող նյութերի վերանայման նպատակով։
Հանդիպումն անցկացվեց հիբրիդային եղանակով։ 
ԿՕԱՎԿ-ի 31 անդամներից 30-ը մասնակցեցին առկա և մեկը՝ վիրտուալ եղանակով։ 
Հանդիպմանը մասնակցեցին նաև ընդհանուր առմամբ 102 դիտորդ, այդ թվում 64 ներկայացուցիչներ 28 կառավարություններից, 38 ներկայացուցիչներ 23 հասարակական և արդյունաբերական կազմակերպություններերից։ 

Հայաստանի Հանրապետությունից, որպես կոմիտեի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, հանդիպմանը մասնակցեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։ 
Հանդիպման ընթացքում Արտակ Խաչատրյանը նշանակվեց UV-328 կոնտակտային խմբի նախագահող։ Կոնտակտային խմբի կողմից մշակվեց և լիագումար նիստի հաստատմանը Արտակ Խաչատրյանի կողմից ներկայացվեց երկու փաստաթուղթ՝ UV-328-ի ռիսկերի կառավարման գնահատումների նախագիծը (UNEP/POPS/POPRC.18) և որոշման նախագիծը (CRP.11)։ Մշակված երկու փաստաթղթերն էլ հաստատվեցին լիագումար նիստի ընթացքում և կներկայացվեն Կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ Կոնվենցիայի Հավելված Ա-ում կոնկրետ բացառություններով ընդգրկվելու համար։
Լիագումար նիստի կողմից հաստատվեց նաև Dechlorane Plus-ի ռիսկերի կառավարման գնահատումների նախագիծը և որոշման նախագիծը, վերջինս նույնպես կներկայացվի Կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ Կոնվենցիայի Հավելված Ա-ում կոնկրետ բացառություններով ընդգրկվելու համար։