AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 26-30 անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խումբն այցելեց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ

06/10/2022

Ինդիկատոր տեսակների ճանաչման դասընթացի երկրորդ փուլում ազգային պարկի աշխատակիցներին ներկայացվեցին իրենց պաշտպանության տակ գտնվող տարածքի վիճակի ցուցիչ տեսակները։ Այնուհետև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ազգային պարկի 5 տեղամասերում կատարվեց ինդիկատոր տեսակների ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվեց ընդհանուր 32 ինդիկատոր-տեսակների առկայությունը:

Գրանցվեց թռչունների դասին պատկանող 13 տեսակ, կաթնասունների և միջատների դասերին` 3-ական, ագարիկոմիցետների դասին՝ 5, երկշաքիլավորների դասին՝ 3, պոլիպոդիոպսիդա և սողունների դասերին` 2-ական, երկկենցաղների դասին՝ 1 տեսակ։ Հավաքագրված տվյալները վերլուծվել են և ներբեռնվել են տվյալների շտեմարան։