AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջանում մասնակցեցին Water Tool Box-ի մեկնարկային դասընթացին

06/10/2022

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Դիլիջանում մասնակցեցին Water Tool Box-ի մեկնարկային դասընթացին, որը կազմակերպել էր «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն՝ Գլոբալ ջրային համագործակցության աջակցությամբ։
Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Գլոբալ ջրային համագործակցության կողմից մշակված ջրային ռեսուրսների կառավարման գործիքակազմին և դրանց կիրառման հնարավորություններին Հայաստանում երաշտների մոնիթորինգի, գնահատման և կառավարման գործում:
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բազմամասնագիտական թիմով գործնական առաջադրանքներ կատարել, քննարկել և վերլուծել երաշտների և հեղեղների ազդեցությունը գեոէկոլոգիական և տնտեսական ոլորտների վրա: