AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների պարգևատրում Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա և ՀՀ-ում՝ Բնապահպանի օրվա կապակցությամբ

06/06/2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա և ՀՀ-ում՝ Բնապահպանի օրվա կապակցությամբ՝ ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների պարգևատրել է աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու և Կազմակերպության զարգացման գործում զգալի ավանդ ներդնելու համար պատվոգրերով, մասնագիտական աշխատանքը բարեխղճորեն և նվիրումով կատարելու համար շնորհակալագրերով, իսկ երկարամյա (40 տարի և ավելի) բարեխիղճ աշխատանքային գործունեության համար՝ նաև խրախուսական միանվագ դրամական պարգևատրումով։ 
Հանդիպման ավարտին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, մաղթել՝ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։