AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մայիսի 26-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել 10-րդ դասարանի աշակերտները

27/05/2022

Մայիսի 26-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Երևանի Հ․Գալստյանի անվ․ N 83 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Այցելության ընթացքում նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև լաբորատոր և դաշտային հետազոտական սարքերի աշխատանքի սկզբունքներին: 
ՇՄՆ «ՀՄԿ » ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին՝ իր նպաստը բերելով աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների աճմանը: