AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մայիսի 18-ին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Ազիզյանն աշխատանքային այցով եղել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտակետերում

19/05/2022

Մայիսի 18-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Ազիզյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Մասիս քաղաքի, Հայանիստ, Դաշտավան, Հովտաշատ և Սիս գյուղերի տարածքներում գտնվող ստորերկրյա ջրերի մոնիթորինգի դիտակետերում՝ տեղում ծանոթանալով մոնիթորինգի աշխատանքներին։
Ստորերկրյա ջրերի ծառայության պետ Հ. Երեմյանը, Ազգային ցանցի մոնիթորինգի բաժնի պետ Գ. Մուրադյանը, նույն բաժնի դիտորդ Ս. Մանուկյանն իրականացրեցին ջրի ծախսի, մակարդակի/ճնշման, ջերմաստիճանի ստուգողական չափումներ, ինչպես նաև՝ ջրի նմուշառումներ ջրի որակի հետազոտության նպատակով: