AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 11-14-ը տեղի ունեցավ ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP Ռազմավարությունների և վերանայման աշխատանքային խմբի 60-րդ նիստը

20/04/2022

Ապրիլի 11-14-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP Ռազմավարությունների և վերանայման աշխատանքային խմբի 60-րդ նիստը (Working Group on Strategies and Review), որին մասնակցում էր կոնվենցիայի ազգային համակարգող, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել և քննարկվել են․
•Գյոթեբուրգի արձանագրության վերանայման վերաբերյալ զեկույցի նախագիծը, վավերացման ճկունությունը և խոչընդոտները
•Մթնոլորտային արտանետումների կրճատումները և արտանետումների հաշվետվությունները
•Արտանետումների կրճատումները սցենարների մշակում, այդ թվում՝ ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանից դուրս գտնվող տարածաշրջանների համար •Արտանետումների սահմանային արժեքները, Գյոթեբուրգի արձանագրության տեխնիկական հավելվածները և ուղեցույց փաստաթղթերը
•Կողմերի կողմից Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում
•Այլ ոլորտների, մասնավորապես էներգետիկայի և կլիմայի քաղաքականության, ինչպես նաև գյուղատնտեսության և պարենային քաղաքականության հետ համագործակցությունը։
Կոնվենցիայի իրականացման համար ֆինանսական պահանջներ Կոնվեցիայի շրջանակում գործող Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի (EECCA) երկրների ապրիլի 13-ին կայացած նիստի ընթացքում Գ. Շահնազարյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով օդի անդրսահմանային աղտոտվածության մոնիթորինգի արդյունքներ, օդի արտանետումների կադաստրի և ՀՀ-ում արտանետումների տենդենցների, ՀՀ-ում օդի աղտվածության քաղաքականության բարեփոխումների և հարակից միջոցառումների արդյունքների մասին: Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի 8 արձանագրություններից Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է միայն «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկման և գնահատման համատեղ ծրագրի (EMEP) երկարաժամկետ ֆինանսավորման մասին» արձանագրությունը: Այս արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը միացած է «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի ատոտիչների տարածման մոնիթորինգի և գնահատման» ծրագրին (EMEP): Ծրագրի շրջանակներում ՀՀ-ում գործում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածության մոնիթորինգի առաջին մակարդակի ռեգիոնալ դիտակայան (AM0001R, Amberd EMEP station), որը շահագործվում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո՝ պետական ֆինանսավորմամբ: