AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 23-ին ամփոփվեց «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով ստեղծագործական մրցույթը

23/03/2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրումը՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի կողմից։

 Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման նպատակով կազմակերպվել էր «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով ստեղծագործական մրցույթ։

 Մրցույթի շրջանակներում ավելի քան 300 երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից ներկայացրել էին «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով նկարներ։
Մրցույթի պահանջներին համապատասխան ամենաշատ հավանում ստացած նկարը պետք է ճանաչվեր հաղթող: Սակայն, հաշվի առնելով մասնակիցների ակտիվություննը, որոշվեց համեմատաբար մեծ թվով հավանում ստացած երկու նկարների հեղինակների ևս մրցանակներ շնորհել:

 Մրցանակների արժանացած փոքրիկ նկարիչներն են՝
1. Խաչատրյան Նարեն -13 տարեկան (1.100 հավանում)
2. Միրզոյան Նատալին - 8 տարեկան (969 հավանում)
3. Ավագյան Նարեկը - 13 տարեկան (654 հավանում)

 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության և յուրահատուկ նկարների համար:

Շնորհակալություն «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ երեխաների նվերները պատրաստելու համար: