AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջրի համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբերյալ հանրային

23/03/2022

Ողջույնի խոսքով հանդես եկան և մասնագիտական տոնի առթիվ ուսանողներին շնորհավորեցին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկակական աշխարհագրության և ջրօդերևութաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Արսեն Գրիգորյանը, նույն ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վարդուհի Մարգարյանը և դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Կամո Ալեքսանյանը:
Այնուհետ, հաջորդեց զեկույցների ներկայացումը՝ նվիրված էր ջրի համաշխարհային օրվա 2022 թվականի թեմային:
Զեկույցով հանդես եկան ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիայի ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի առաջին կարգի մասնագետ և դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վարդուհի Մարգարյանը, ինչպես նաև նույն ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհիներ Անի Սարդարյանը՝ «Ստորերկրյա ջրի հիմնախնդիրը, Արարատյան արտեզյան ավազան» թեմայով, Նարինե Ավետիսյանը՝ «ՀՀ ստորերկրյա ջրերը» թեմայով և ուսանող Գոռ Խաչատրյանը՝ «Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը» թեմայով:
Իրենց զեկույցներում ուսանողները անդրադարձան ստորերկրյա ջրերի կարևորությանը, տեղաբաշխման առանաձնահատկություններին, օգտագործման ու պահպանման հիմնախնդիրներին, ինչպես նաև ՀՀ-ում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի իրականացմանը և որակական ցուցանիշներին։