AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբ

22/03/2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Շաքարյանը ներկայացրեց Ջրի համաշխարհային օրվա խորհուրդը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու պահպանման խնդիրներին:
Բաց դասին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև երեխաները: Նրանց հարցադրումների և քննարկումների արդյունքում դասն ավելի բովանդակալից դարձավ: Արդյունքում սովորողներն իրազեկվեցին Ջրի համաշխարհային օրվա անցկացման կարևորության մասին, ամրապնդեցին և հարստացրեցին իրենց գիտելիքները քաղցրահամ ջրային ռեսուրսների, դրանց օգտագործման ու պահպանման վերաբերյալ: