AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ավարտվեցին EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցած դասընթացները

20/12/2021

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ը մասնակցեցին EU4Sevan ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տվյալների վիճակագրական վերլուծության և վիզուալիզացիայի ուղղությամբ դասընթաց»-ին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան R ծրագրային փաթեթի հիմնական սկզբունքներին, դրա միջոցով իրականացվեցին տարբեր ֆորմատի ֆայլերի վերլուծություններ, գրաֆիկական և տարածական արտապատկերումներ։ Ձեռք բերված գիտելիքների շնորհիվ՝ հնարավոր կլինի կատարել տվյալների վիճակագրական մշակում, մաթեմատիկական տարբեր հաշվարկների իրականացում։