AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ուսումնական պրակտիկա ՊՈԱԿ-ում

02/07/2021

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի 40 ուսանողներ հունիսի 29-ին և 30-ին «Օդերևութաբանություն և կլիմայագիտություն» դասընթացի շրջանակներում իրենց ուսումնական պրակտիկան անցել են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան բաժիններում, այդ թվում Երևան աերոլոգիական կայանում:
👨‍💼 Ուսանողները ծանոթացել են օդերևութաբանական, ագրոօդերևութաբանական, ակտինոմետրական, ռադիոլոգիական, զոնդարկման փաստացի դիտարկումների, դրանց սարքավորումների, դիտարկումների արդյունքների մշակումների, եղանակի կանխատեսման կազմման հետ: