AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

30/06/2021

Հանդիպման նպատակը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մշակված «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկի նվազեցման համակարգի համապարփակ վերլուծության» ներկայացումն ու բացերի քննարկումն էր։

Աշոտ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ չափազանց կարևոր է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի դերը աղետների ռիսկերի կառավարման մեջ, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում։
Ա․ Սարգսյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկի նվազեցման համակարգի զարգացման համար առաջնային նշանակություն ունեն հետևյալ երեք հիմնական բաղադրիչները՝

  • գյուղատնտեսության ոլորտում աղետների ռիսկի նվազեցում և կառավարում,
  • վաղ ազդարարման համակարգի ներդրում,
  •  ագրոօդերևութաբանական ծառայությունների հասանելիություն։

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը հատկապես կարևորեց ՀՀ տարածքում վաղ ազդարարման համակարգի ներդնումը՝ ռադիոլոկացիոն համակարգերի տեղադրմամբ, որը կնպասատի աղետների ռիսկերի նվազեցմանը։
Այս համատեքստում կարևորվեց նաև շահագրգիռ կառույցների միջև փոխգործակցության ակտիվացումը։