AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ ներկայացուցիչների հետ

05/06/2021

Հունիսի 2-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ Աղետների ռիսկերի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի և ՄԱԶԾ «Մարդկային անվտանգության բարելավումը Հայաստանի համայնքներում» ծրագրի համակարգող Արտակ Ոսկանյանի հետ։
Ամփոփվեցին ՄԱԶԾ «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագրի 1-ին փուլի արդյունքները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում համագործակցության նոր ուղղություններն ու հնարավորությունները, նախանշվեցին գերակա առաջնահերթությունները՝ օդերևութաբանական, հիդրոլոգիական համակարգերի տեխնիկական վերազինում, ինչպես նաև  ջրի, օդի որակի և անտառների մոնիթորինգի համակարգի արդիականացում, գիտահետազոտական աշխատանքների իրականացում և այլն։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեց Ա․ Չիլինգարյանին՝ ՄԱԶԾ «Կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացումը Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքի և մեծ նվիրումի համար և համոզմունք հայտնեց, որ «ՀՄԿ» ՊՈԱԿ – ՄԱԶԾ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։