AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մեկնարկեց «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը՝ որպես խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման գործիք» դասընթացը

03/06/2021

ՄԱԶԾ-ԿԿՀ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագրի իրականացման շրջանակներում մայիսի 31-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար նախատեսված «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը՝ որպես խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման գործիք» դասընթացը, որին կհաջորդի 2-րդ փուլը՝ «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) կիրառումը հիդրոլոգիական մոդելավորման համար» դասընթացը:
 Վերոնշյալ դասընթացների շրջանակներում կվերապատրաստվեն «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի 13 աշխատակիցներ՝ հիդրոլոգիայի, օդերևութաբանության, կլիմայի, անտառների մոնիթորինգի ծառայություններից։