14/05/2021
📍 Տեղի ունեցավ «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Համաժողովի ընթացքում քննարկվել են Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակի թեմաները, ռեսուրսների պահպանման և կայուն օգտագործման հեռանկարները:
☑️ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը համաժողովի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է մի շարք կարևոր հարցերի: