AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

15/08/2025

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ 
Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի է ունեցել օգոստոսից հոկտեմբեր ժամանակահատվածում։ Սա բացատրվում է մթնոլորտում և օվկիանոսում տեղի ունեցող երևույթներով, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում փոթորիկների ձևավորման համար։ Դրանցից մեկը արևադարձային ալիքներն են, որոնք հաճախ հանդիսանում են որպես մեկնարկային կետ արևադարձային փոթորիկների ձևավորման համար։ Սահարա անապատից դեպի կենտրոնական և արևելյան Ատլանտիկա փչող քամիները սովորաբար թուլանում են օգոստոսին՝ նպաստելով փոթորիկների զարգացմանը այս շրջաններում։ 
2004 թվականին դիտվեցին Ֆլորիդայի չորս ամենաուժեղ փոթորիկները՝ «Չարլի», «Ֆրենսիս», «Իվան» և «Ջին», իսկ փոթորիկների ակտիվությունը այդ տարի սկսվել էր օգոստոսի 1-ին, երբ Ատլանտիկայում հայտնվեց առաջին արևադարձային փոթորիկը՝ «Ալեքսը»։ 
Ներկա պահի դրությամբ Ատլանտիկայում ձևավորվել են ընդամենը չորս արևադարձային փոթորիկներ։