22/07/2025
2025 թվականի հուլիսի 15-17-ին Երևանում կայացավ աղետների կառավարման կարողությունների զարգացման սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից՝ ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ:
Սեմինարին մասնացում էին մասնագետներ տարբեր պետական գերատեսչություններից. իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մասնագետները։ Եռօրյա սեմինարի ընթացքում հիմնականում քննարկվել են հետևյալ թեմաները՝
Միջոցառումն ուղեկցվել է աշխատանքային խմբային քննարկումներով, նյութերի համատեղ մշակմամբ և ամփոփիչ ելույթներով։ Եռօրյա ինտենսիվ աշխատանքից հետո սեմինարի բոլոր մասնակիցներին շնորհվել են մասնակցության հավաստագրեր։