03/07/2025
Ամեն տարի 9 միլիոն մարդ մահանում է աղտոտման հետևանքով: Սա մարդու առողջությանը սպառնացող ամենամեծ բնապահպանական վտանգն է։ Վերջին երկու տասնամյակում՝ աղտոտմամբ պայմանավորված, մահերը աճել են 66 %-ով։
Աղտոտման օրինակներից է պլաստիկով աղտոտումը, որն իր մասշտաբներով վերածվել է գլոբալ ճգնաժամի. ամեն օր աշխարհի օվկիանոսներ, գետեր և լճեր է ներմուծվում ավելի քան 2000 աղբատարի համարժեք պլաստիկ։
Միկրոպլաստիկները տարածվում են ողջ սննդային շղթայով՝ հասնելով մինչև մարդ։
Ավելի քան 1000 գետ, հիմնականում խիտ բնակեցված քաղաքային տարածքներում, մատակարարում են օվկիանոս թափվող պլաստիկի մոտ 80%-ը։
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՔԱՅԼԵԼՈՒ ԴԵՊԻ ԱՂՏՈՏՈՒՄԻՑ ԶԵՐԾ ՄՈԼՈՐԱԿ
Պլաստիկով աղտոտումն ունի եռակի ազդեցություն՝
ՕԴ - պլաստիկի արտադրությունը, օգտագործումն ու ոչնչացումը զգալիորեն նպաստում են օդի աղտոտմանը։ Եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, մինչև 2040 թվականը պլաստիկից առաջացող ջերմոցային գազերը կարող են կազմել գլոբալ թույլատրելի արտանետումների 19 %-ը։
ՋՈՒՐ - պլաստիկով աղտոտումը վնասում է օվկիանոսի էկոհամակարգը՝ հանգեցնելով մինչև 2.5 տրիլիոն դոլարի վնասի։ Ծովային օրգանիզմները կամ ուտում են պլաստիկը, կամ շփվում դրա հետ՝ խանգարելով աճին, շարժունակությանը և բնական ֆունկցիաներին։
ՀՈՂ - միկրոպլաստիկներն ու մանրաթելերը ներթափանցում են հող, նվազեցնելով բույսերի ծլունակությունն ու աճը, վնասելով էկոհամակարգերն ու գյուղատնտեսությունը։
ԻՆՉՊԵ՞Ս #ՀԱՂԹԵՆՔԱՂՏՈՏՈՒՄԸ
Մենք ենք ստեղծել այս աղտոտված իրադրությունը։ Ժամանակն է այն փոխելու։ Դրա համար մեզ անհրաժեշտ են համարձակ նպատակներ, որոշիչ գործողություններ, համագործակցություն՝ կառավարությունների, քաղաքների, բիզնեսների, քաղաքացիական հասարակության և յուրաքանչյուրիս միջև։
ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Աղտոտումը սահմաններ չի ճանաչում։
Այն սպառնում է բոլորիս։
Յուրաքանչյուր գործողություն նշանակություն ունի։
Յուրաքանչյուր ձայն՝ կարևոր է։
Պետք է գործել հանուն բնության, մարդկանց և ապագայի։