AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը (2025թ.)

02/07/2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին,
  • Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին,
  • Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին,
  • Արաբկիրում՝ հունիսի 30-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 30-ին և հուլիսի 1-ին,
  • Նոր Նորքում՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին,
  • Շենգավիթում՝ հունիսի 29-ին,
  • Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։