ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 10-16-ը (2025թ.)
17/09/2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-11-ը և 15-16-ը,
- Շենգավիթում՝ սեպտեմբերի 10-11-ը և 15-ին,
- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 11-ին և 15-16-ը,
- Արաբկիրում՝ սեպտեմբերի 11-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-12-ը և 15-ը,
- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 15-16-ը,
- Արաբկիրում՝ սեպտեմբերի 15-ին,
- Շենգավիթում` չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։