03/06/2025
Օրը հիշեցնում է, որ ամենապարզ գործիքներից մեկը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։
Հեծանվավազքը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը, նվազեցնում է աղտոտումը և մեր կախվածությունը վառելիքից։ Այն նաև օգնում է ձևավորել մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և ճկուն քաղաքային շարժունակության համակարգեր։
Տրանսպորտի ոլորտը զգալիորեն վնասում է շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունը։ Ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների մոտ 25%-ը բաժին է ընկնում այս ոլորտին՝ առաջացնելով օդի աղտոտում, աղմուկից աղտոտում և կենսաբազմազանության միջավայրի ամբոողջականության խախտում։ Ջերմոցային գազերից բացի տրանսպորտի ոլորտից արտանտվում են նաև մեծ քանակությամբ ազոտի օքսիդներ։
Եվրոպական տարբեր նախաձեռնություններ, այդ թվում՝ կանաչ համաձայնագիրը (European Green Deal) նպատակ ունի մինչև 2050 թվականը 90%-ով կրճատել տրանսպորտի ոլորտից առաջացող ջերմոցային գազերի արտանետումները։ Այս նպատակին հասնելու համար ԵՄ-ն արդեն իրականացնում է մի շարք քաղաքական նախաձեռնություններ՝
Կայուն շարժունակությունը ավելի առողջ, արդար ու կենսունակ ապագայի բանալին է։ Տեղ թողնել հեծանվորդների համար նշանակում է՝ տեղ թողնել ապագայի համար։
ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ՈՒ ԱՌՈՂՋ ԱՊԱԳԱՅԻ ՄԵՋ։