30/05/2025
Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ:
Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝
Խթանում է ցածր ածխածնային զարգացումը,
Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները,
Պահպանում է կենսաբազմազանությունը,
Նվազեցնում է աղտոտումը և բնապահպանական վնասները,
Նպատակն է, որպեսզի տնտեսական ակտիվությունը բարձրացնի բոլորի կյանքի որակը՝ միաժամանակ պահպանելով մոլորակի առողջությունը։
Կանաչ տնտեսության հինգ հիմնական սկզբունքները
1. Բարեկեցություն
Շեշտը դնում է մարդու, սոցիալական, ֆիզիկական և մշակութային բարեկեցության վրա՝ ոչ միայն ֆինանսական հարստության։
Աջակցում է կրթությանը, մաքուր տեխնոլոգիաներին և կայուն ենթակառուցվածքներին։
2. Արդարություն և լավ կառավարմամբություն
Խրախուսում է թափանցիկ, հաշվետու և մասնակցային որոշումների կայացում։
3. Աղքատության վերացում
Ստեղծում է նոր ոլորտներ ու աշխատատեղեր՝ արևային էներգիա, կայուն գյուղատնտեսություն, էկո-տուրիզմ և այլն։
4. Էներգախնայողություն
Կանաչ տնտեսությունը նպաստում է ռեսուրսների խելամիտ օգտագործմանն ու թափոնների նվազեցմանը։
Խթանում է շրջանաձև տնտեսության մոդելն ու կայուն սպառումը։
5. Ցածր ածխածնային զարգացում
Աջակցում է արևային, քամու, ջրային և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը։
Նպաստում է արդյունաբերության, տրանսպորտի և կյանքի այլ ոլորտների դեկարբոնացմանը։
Շրջանաձև տնտեսություն
Շրջանաձև տնտեսությունը տնտեսական աճի նոր մոդել է, որը կենտրոնացած է վերականգնման, վերականգնվող ռեսուրսների օգտագործման և թունավոր նյութերի ու թափոնների բացառման վրա՝ նյութերի, ապրանքների և համակարգերի ավելի լավ նախագծման միջոցով։ Թե՛ կանաչ, թե՛ շրջանաձև տնտեսությունները միավորված են ընդհանուր նպատակով՝ համատեղել բնապահպանական, տնտեսական և սոցիալական շահերը։
Կանաչ տնտեսության օրինակներ
Անձնական վարքի օրինակներ՝
Ընտրել տեղական, «զրո-կիլոմետր» գյուղատնտեսական արտադրանք՝ առանց քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների,
Օգտագործել կայուն փոխադրամիջոցներ՝ էլեկտրական սկուտերներ, մեքենաներ,
Փոխարինել գազով պատրաստելը՝ էլեկտրական սալօջախով,
Նախընտրել հասարակական տրանսպորտը՝ փոխարենն անձնական մեքենայի,
Վերամշակել լիթիումի մարտկոցները ,
Սահմանափակել էներգիայի օգտագործումը՝ օրինակ՝ ամռանը օդորակիչը միացնել բարձր ջերմաստիճանի վրա։
Բիզնեսների և արդյունաբերության օրինակներ՝
Ներդնել էներգաարդյունավետ արտադրական համակարգեր,
Օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ գործարանների և սարքավորումների աշխատանքը ապահովելու համար ,
Վերամշակել հնարավորինս շատ նյութեր և օգտագործել վերամշակված փաթեթավորումներ,
Պարզեցնել ապրանքի կյանքի վերջին փուլերի կառավարումը։