AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումները

16/05/2025

Չնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք:
Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս երեք երկրները միասին պատասխանատու են արտանետված 53 միլիարդ տոննա CO₂ համարժեքի մոտ կեսի համար:
Գլոբալ ջերմոցային գազերի արտանետումների զգալի մասը՝ մոտ 28 տոկոսը կազմում է էներգետիկ ոլորտը՝ արտանետելով 15 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Սա գրեթե կրկնակին է նույն տարվա գլոբալ տրանսպորտային հատվածի արտանետումներից։ 1990-ից մինչև 2023 թվականը էներգետիկ արդյունաբերությունը մշտապես եղել է գլոբալ ՋԳ արտանետումների ամենամեծ աղբյուրը։
Ըստ մեկ շնչի հաշվով արտանետումների քանակի, ամենաբարձր արժեքն ունեցել է Սաուդյան Արաբիան՝ 26.4 տոննա CO₂ համարժեք, ինչը մոտավորապես չորս անգամ գերազանցում է գլոբալ միջինը։ Հաջորդում են Ռուսաստանը և ԱՄՆ-ն՝ համապատասխանաբար 18.5 և 17.2 տոննա CO₂ համարժեք մեկ շնչի հաշվով։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանում՝ աշխարհի երրորդ ամենամեծ ՋԳ արտանետողում, մեկ շնչի հաշվով արտանետումները զգալիորեն ցածր են գլոբալ միջինից՝ կազմելով 2.9 տոննա CO₂ համարժեք։