AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջրի արժեքը. հինգ տարբեր տեսակետ

22/03/2021

1. Ջրի աղբյուրների արժեքը. Բնական ջրային ռեսուրսներ և էկոհամակարգեր.
Ջուրը գեներացվում է էկոհամակարգերի կողմից: Եվ ամբողջ ջուրը, որը մենք վերցնում ի վերջո վերադառնում է շրջակա միջավայր, մեր կողմից ավելացված աղտոտիչների հետ միասին: Հարկավոր է ավելի շատ արժևորել շրջակա միջավայրի պահպանությունը՝ որակյալ ջրամատակարարում ապահովելու և ցնցումների նկատմամբ ինչպիսիք են՝ հեղեղումները և երաշտը, դիմակայությունը բարձրացնելու նպատակով:
2.Ջրատնտեսական ենթակառուցվածքի արժեքը. Պահեստավորում, մաքրում և ջրամատակարարում.
Ջրատնտեսական ենթակառուցվածքը պահեստավորում և տեղափոխում է ջուրն այնտեղ, որտեղ այն առավել անհրաժեշտ է և օգնում է մարդու օգտագործումից հետո այն մաքրել և վերադարձնել բնությանը: Այնտեղ, որտեղ, այս ենթակառուցվածքները ոչ պատշաճ վիճակում են, սոցիալ-տնտեսական զարգացումը խարխլվում է, իսկ էկոհամակարգերը հայտնվում են սպառնալիքի տակ:
3. Ջրամատակարարման արժեքը. Խմելու ջուր, սանիտարական և առողջապահական ծառայույթուններ
Ջրի դերը տնային տնտեսություններում, դպրոցներում, աշխատավայրում և առողջապահական հաստատություններում որոշիչ նշանակություն ունի: Բացի այդ, ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ծառայությունները, նույնպես նպաստում են բնակչության առողջության ամրապնդմանը, հատկապես COVID-19 համաճարակի համատեքստում: Այդ ծառայությունները հաճախ սուբսիդավորվում են նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Սակայն սուբսիդիաները կարող են օգուտ բերել այն մարդկանց, որոնք արդեն ջրի հասանելիություն ունեն, մինչդեռ պետք է բարելավեն աղքատ և բավարար սպասարկում չստացող համայնքների վիճակը:
4. Ջրի արժեքը` որպես արտադրության և սոցիալ-տնտեսական գործունեության գործոն. Պարեն և գյուղատնտեսություն, էներգետիկա և արդյունաբերություն, բիզնես և զբաղվածություն
Գյուղատնտեսությունն ունի ամենամեծ պահանջարկը աշխարհի քաղցրահամ ջրային ռեսուրսների նկատմամբ և շրջակա միջավայրի դեգրադացիայի հիմնական գործոններից մեկն է հանդիսանում: Չնայած նրան, որ ջուրը հիմնարար նշանակություն ունի պարենային անվտանգության համար, բայց պարենի արտադրության մեջ այն որպես կանոն, ունի ցածր արժեք, երբ գնահատվում է բացառապես արտադրվող արտադրանքի՝ օգտագործվող ջրի համեմատ, տնտեսական արժեքի պրիզմայով:
Ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կորպորատիվ կառավարումը կարող է հանգեցնել էկոհամակարգերի խախտման, վնասել հեղինակությանը և ազդել վաճառքի վրա: Ավանդաբար, էներգետիկան, արդյունաբերությունը և բիզնես ոլորտը գնահատում է ջուրը ըստ օգտագործված ծավալի, գումարած հոսքաջրերի մաքրման և հեռացման ծախսերը: Ավելի ու ավելի շատ կազմակերպություններ են ընդունում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման (ՋՌՀԿ) պլանավորման մոտեցումները, քանի որ դրանք բարելավում են իրենց կայունությունը:
5. Ջրի սոցիալ-մշակութային ասպեկտների արժեքը. Ռեկրեացիոն, մշակութային և հոգևոր գործոններ
Ջուրը կարող է մեզ կապել ստեղծագործության, կրոնի և համայնքի հասկացությունների հետ: Իսկ ջուրը բնության մեջ կարող է օգնել մեզ խաղաղ զգալ: Ջուրը յուրաքանչյուր մշակույթի անբաժանելի մասն է, բայց այն արժեքները, որոնք մենք վերագրում ենք այս գործառույթներին, դժվար է քանակապես արտահայտել կամ ձևակերպել:
Տնտեսագետները հաճախ ջուրը դիտարկում են որպես ռեսուրս մարդու կողմից գործնական օգտագործման համար և քիչ է ուշադրություն դարձվում կամ առհասարակ ուշադրություն չի դարձվում դրա սոցիալ-մշակութային կամ էկոլոգիական արժեքին:
Ջրի կառավարման մեջ շահագրգիռ կողմերի առավել բազմազան խմբերի ներգրավմամբ անհրաժեշտ է հասնել ջրի հետ կապված մշակութային արժեքների լիարժեք ընկալմանը: