16/04/2025
Ապրիլի 9-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը, ճանաչողական այցի շրջանակում, հյուրընկալել էր Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական պարամետրերի դիտարկմանն ու գրանցմանը, ականատես եղել հողի ջերմաստիճանի ու խոնավության չափման գործընթացներին, ինչպես նաև տեղեկատվություն ստացել տվյալների հաղորդման կարգի վերաբերյալ։