AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Դելկյու գետը

09/04/2025

Դելկյու՝ միակ գետը Ռուսաստանում, որը յուրօրինակ կերպով թափվում է միաժամանակ երկու օվկիանոս:

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կա մի յուրահատուկ գետ և որոշակի պահի նրա հոսքը տրոհվում է, ու մի պահի սկսում են հոսել միաժամանակ դեպի երկու տարբեր օվկիանոսներ՝ Հյուսիսային Սառուցյալ և Խաղաղ օվկիանոս։

Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ:

Դելկյու գետի ակունքը Բերիլ լեռան վրա է, որտեղ սառցադաշտերը դանդաղ հալվում են՝ վերածվելով բյուրեղյա մաքուր գետակների/ջրհոսքերի։ Այս գետակները միանում են իրար՝ կազմելով ջրով լցված հուն։ Առաջին 175 կիլոմետրերի ընթացքում գետը ոչնչով չի տարբերվում հազարավոր մյուս գետերից. այն հոսում է լանջերով ներքև, միաձուլվելով վտակների հետ, բայց հետո ինչ-որ արտասովոր բան է տեղի ունենում. Դելկյուն հասնում է մի կետի, որտեղ նրա հունը բառացիորեն ճեղքվում է, այնպես որ ջրի հոսքերը հոսում են երկու տարբեր ուղղություններով։


Երկու երթուղի մեկի փոխարեն

Այս պահին գետը կարծես «երկփեղկվում է», նրա մի մասը թեքվում է հյուսիս, աստիճանաբար միանալով Ինդիգիրկայի հետ և հոսում դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին պատկանող Արևելասիբիրական ծով։ Երկրորդ մասը շարժվում է հարավ, թափվում Օխոտ գետը, այնուհետև Օխոտի ծովը, որն արդեն պատկանում է Խաղաղ օվկիանոսին։ Հետևաբար, Դելկյուն դառնում է բնական ջրային կամուրջ մոլորակի երկու հսկա ջրային համակարգերի միջև:

Ինչու՞մն է յուրօրինակությունը 

Գետերը, որոնք ճյուղավորվում են երկու ճյուղերի, այնքան էլ հազվադեպ չեն, բայց սովորաբար մի հոսքը աստիճանաբար ուժեղանում է, իսկ ավելի թույլ գետահունը կամ ցամաքում է, կամ նորից միանում է հիմնականին։ Սակայն Դելկյուի դեպքում դա տեղի չի ունենում ։ Նրա ջրերը կայուն կերպով հոսում են երկու ուղղություններով։ Դա հնարավոր է միայն մի քանի բնական գործոնների համակցության դեպքում։

Դելկյուն գտնվում է եզակի ջրբաժան գոտում, որտեղ միանում են երկու գետավազանների սահմանները 

Տեղանքի ռելիեֆը բավականին հարթ է, ինչը թույլ չի տալիս ջրին «ընտրել» մեկ ուղղություն 

Բաժանված գետակները կրկին չեն միաձուլվում, ուստի գետը պահպանում է իր երկակի հոսքը 

Այս գործոնների համադրությունը Դելկյուին դարձնում է Ռուսաստանի միակ գետը, որը ջուր է մատակարարում միանգամից երկու օվկիանոսների։

«Դելկյու» անունը Էվենկիական լեզվից թարգմանվում է որպես «տաբատ»։Շատ տեղին նկարագրություն. գետը իսկապես բաժանվում է երկու հուների, ինչպես տաբատի ոտքերը։ Դարեր շարունակ այս վայրերում ապրած բնիկ ժողովուրդները ոչ միայն գեղեցիկ անուններ են տվել բնության օբյեկտներին, այլ արտացոլել են դրանց էությունը։

Ի՞նչ ապագա է սպասվում Դելկյուին

Այս բնական երևույթը դեռևս քիչ է ուսումնասիրված, հեռավորության ու խիստ կլիմայի պատճառով այս տարածաշրջանում հետազոտություններ անցկացնելը շատ դժվար է։ Սակայն գլոբալ տաքացումը և տարածքների հնարավոր յուրացումը կարող են ազդել գետի վիճակի վրա։ 

Առայժմ Դելկյուն շարունակում է պահպանել իր առեղծվածը և հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ամենապարզ բնական օրենքները երբեմն բացառություններ են անում և որ գետերը, ինչպես մարդիկ, երբեմն ընտրում են ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ճանապարհ։