AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մասնակցել է Ավստրիայի Վիեննա քաղաքում կայացած TAIEX աշխատաժողովին

08/04/2025

2025 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, որպես ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի ազգային համակարգող, մասնակցել է Ավստրիայի Վիեննա քաղաքում կայացած TAIEX աշխատաժողովին, որը նվիրված էր արտանետումների գույքագրմանը և ինտեգրված գնահատմանը/մոդելավորմանը։

Աշխատաժողովին հաջորդել է ապրիլի 3-4-ը Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքում անցկացված ՄԱԿ ԵՏՀ-ի Ինտեգրված գնահատման մոդելավորման (TFIAM) աշխատանքային խմբի 54-րդ նիստը։