AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ճանաչողական այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

04/04/2025

Ճանաչողական այցի շրջանակներում, մարտի 27-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վանաձորի Ա․ Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին կենտրոնական լաբորատորիայում, կլիմայի և օդերևութաբանության ծառայություններում:
 Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել են ջրային ռեսուրսների և մթնոլորրտային օդի մոնիթորինգի ընթացակարգերին: Նրանք ականատես են եղել նմուշների նախապատրաստմանը, լաբորատոր փորձարկումներին, ստացել ընդհանուր տեղեկություններ սարքավորումների աշխատանքի սկզբունքների մասին: Աշակերտներին մանրամասն ներկայացվել է եղանակի կանխատեսմների ողջ ընթացքը՝ սկսած Հայհիդրոմետի մոնիթորինգային համակարգից, այնտեղ առկա գործիքներից, իրականացվող դիտարկումներից մինչև եղանակի կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ։ Ներկայացվել է նաև վաղ նախազգուշացման համակարգերը և դրա ներդրմանն ու զարգացմանն անհրաժեշտ գործողությունները։