04/04/2025
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը մարտի 27-ին ճանաչողական այցի շրջանակում Վանաձորի օդերևութաբանական կայանում հյուրընկալել էր Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտներին: Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել և մասնակից են եղել օդերևութաբանական պարամետրերի դիտարկման գործընթացին` ձեռք բերելով անհրաժեշտ տեսական ու գործնական գիտելիքներ։