01/04/2025
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը մարտի 27-ին ճանաչողական այցի շրջանակում Արտաշատ օդերևութաբանական կայանում հյուրընկալել էր Արտաշատ քաղաքի Ա․ Գոլեցյանի անվան հ․ 1 հիմնական դպրոցի աշակերտներին:
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացել և մասնակից են եղել օդերևութաբանական պարամետրերի դիտարկման գործընթացին` ձեռք բերելով անհրաժեշտ տեսական ու գործնական գիտելիքներ։