26/03/2025
ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական տոների կապակցությամբ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին նվերներով։
Լավագույն նկարների հեղինակները՝ 10 երեխա, ստացան նվերներ՝ տրամադրված մեր գործընկեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, ինչպես նաև ՄԱԶԾ կողմից տրամադրված կլիմայական արկղիկներ , ինչը անշուշտ կհարստացնի մեր ապագա սերնդի գիտելիքները կլիմայական հիմնահարցերի վերաբերյալ։
Առաջին երեք մրցանակային տեղերը ընտրվել էին ըստ հավանումների քանակի, իսկ մնացած յոթ մասնակիցների նկարները՝ հանձնաժողովի ընտրությամբ։
Հաղթած մասնակիցներն են՝