24/03/2025
1994թ․ ճապոնացի գիտնական դոկտոր Մասարու Էմոտոն անհավատալի մի բան ապացուցեց՝ ուսումնասիրելով ջրի վրա բառերի ազդեցությունը։ Ճապոնիայում կա "բառի ոգի" հասկացությունը։ Այդ կոնցեպցիայի (մտքի) համաձայն, բառեր արտասանելիս մենք ազդում ենք աշխարհի վրա:
Փորձերի շնորհիվ Մասարու Էմոտոն անձամբ տեսավ այդ գործընթացը։ Փորձի ժամանակ մի թղթի վրա գրեցին «Շնորհակալություն» բառը, մյուս թղթի վրա՝ «Դու հիմար ես»։ Թերթերը փաթաթեցին ջրի երկու շշերին այնպես, որ գրվածը ուղղված լինի ջրին։
Հետազոտության նպատակն էր հասկանալ, թե արդյո՞ք ջուրը կարող է «կարդալ» գրածը, և եթե կարող է, թույլ կտա իմանալ դրա մասին: Ջուրը սառեցնելուց և նրան միկրոսկոպի տակ ուսումնասիրելուց հետո արդյունքները զարմանալի էին։ Ջուրը, որին ցույց էին տվել «Շնորհակալություն» բառը, կազմել էր կանոնավոր վեցանկյուն բյուրեղներ։ Ջուրը, որի համար նախատեսված էր «դու հիմար ես» արտահայտությունը, ձևավորեց աղավաղված բյուրեղներ։
Իսկ հիմա հետաքրքիրը։ Բառերը կազմում են մեր հոգին: Պարզվում է, որ մեր հոգու վիճակը շատ ուժեղ ազդում է ջրի վրա, և քանի որ մարդը 70%- ով բաղկացած է ջրից, պարզ է դառնում, թե ինչու է հոգեվիճակը ազդում մեր առողջության վրա։
Այստեղից հետևություն․ խոսե’ք սիրով, եղե’ք շնորհակալ։