AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ինչպիսի՞ն է եղել ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը 2020 թվականին

16/03/2021

2020-ը 8-րդ տաք տարին էր դիտարկումների ամբողջ պատմության մեջ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմել է 6․9°C, որը 1․4°C-ով բարձր էր 1961-1990թթ. նորմից (5.5°C):
Օդի ջերմաստիճանը բոլոր սեզոններին բարձր էր սեզոնային նորմերից (1961-1990թթ.), հատկապես ձմռան, աշնան սեզոններին՝ 2°C աստիճանով, գարնանը՝ 1.6°C, իսկ ամռանը՝ 0.8°C։
Առանձնապես տաք էր մարտը, երբ ջերմաստիճանի դրական անոմալիան 4.5°C էր, այն 4-րդ տաք մարտն էր, 2018, 2008 և 2001 թվականներից հետո:
Միայն ապրիլին և օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմից ցածր էր մոտ 1°C։