27/02/2025
2025 թվականի փետրվարի 25-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների՝ Հայաստանում ՊԳԿ ծրագրի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևայի և «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի համակարգող պարոն Ներսես Կյուրինյանի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանը և գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը։
ՊԳԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում ՊԳԿ-ի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջև 2023 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված համաձայնագրով՝
«Փորձահրապարակներում դաշտային դիտարկումների իրականացում և տվյալների հավաքագրում» ծրագրի ընթացքը։
Ներկայացվեցին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, նախանշվեցին իրականացվելիք աշխատանքները, որոնք ավելի ինտենսիվ բնույթ կկրեն եղանակային պայմանանների բարելավմանը զուգընթաց։
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ծրագրի աշխատանքների առաջընթացը քննարկելու նպատակով հաջորդ հանդիպումը կազմակերպել մարտ ամսվա վերջին։