26/02/2025
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը փետրվարի 24-ին, ճանաչողական այցի շրջանակում, հյուրընկալել էր՝ «Հայաստանում Ֆրանսիական Քոլեջ» հիմնադրամի ուսանողներին։ Ուսանողները այցելել են ինչպես Երևանի աերոլոգիական կայան, այնպես էլ ՊՈԱԿ-ի Կլիմայի և Օդերևութաբանության ծառայություններ:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են օդերևութաբանական պարամետրերի դիտարկման և գրանցման հետ, այնուհետև նրանց ներկայացվել է օդերևութաբանական կանխատեսումների ընթացքը։ Քննարկվել են նաև կլիմայի փոփոխության միտումները Հայաստանում և աշխարհում։