AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս են ծառերը մաքրում օդը

21/02/2025

Ծառերը բնական օդի ֆիլտրեր են․ բացի թթվածին արտադրելուց, նրանք նաև հեռացնում են վնասակար նյութերը և ջերմոցային գազերը մթնոլորտից՝ բարելավելով օդի որակը:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱՌԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ՕԴԻ 
ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ․
Գազային աղտոտիչների կլանում – տերևների մակերեսի փոքրիկ ծակոտիները (ստոմատա) ներծծում են թունավոր գազերը (SO₂, NO₂, CO, O₃), որոնք հետո քայքայվում են բույսի ներսում: 
Փոշու մասնիկների հեռացում – ծառերը «թակարդում» են օդում գտնվող մասնիկները, որոնք անձրևի ժամանակ լվացվում են հողի մեջ կամ լուծվում ջրում:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԾԱՌԵՐԸ ԹԹՎԱԾԻՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ․
Ֆոտոսինթեզի միջոցով ծառերը կլանում են CO₂ և արտազատում թթվածին:
1 մեծ ծառը օրական արտադրում է 4 մարդու համար բավարար թթվածին:
 ՈՐՔԱ՞Ն CO₂ ԵՆ ԿԼԱՆՈւՄ ԾԱՌԵՐԸ․
Միջինում մեկ ծառը տարեկան կլանում է մոտ 10 կգ CO₂՝ հատկապես կյանքի առաջին 20 տարիներին:
Սա մեծ ազդեցություն է թողնում կլիմայի վրա, բայց ծառերի և անտառների օգտակարության միայն մի փոքր մասն է։