21/02/2025
Երկիր մոլորակի պատմության մեջ եղել են ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում մոլորակի մակերեսը կամ սառույցից զերծ է եղել, կամ էլ մեծամասամբ ծածկված եղել բևեռային մեծ սառցե գլխարկներով:
Գիտնականներին վաղուց էր հետաքրքրում, թե ինչպես է սկսվել բևեռային սառցե գլխարկների ձևավորման գործընթացը։ Նման տեղեկատվություն ստանալու համար կլիմայագետները ստեղծել են Երկրի կենսաերկրաքիմիական համակարգչային մոդելը։
Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են հրաբխային ժայթքումները, կենսոլորտային ակտիվությունը, CO2-ի կլանումը, ինչպես նաև մայրցամաքների տեղաշարժը և Երկրի պտույտի ուղեծրի փոփոխությունները ազդել սառցե գլխարկների ձևավորման վրա վերջին 550 միլիոն տարիների ընթացքում:
Այս հաշվարկները ցույց են տվել, որ ներկայիս սառցադաշտերը առաջացել են ոչ թե մեկ, այլ մի քանի գործոնների հետևանքով, ներառյալ հրաբխային ակտիվության կտրուկ նվազումը և ցամաքի և օվկիանոսների միջև ջրի շրջանառության փոփոխությունները:
Պարզվում է, որ գոյություն ունեցող սառցե գլխարկները մեր մոլորակի ներկայիս կենսաերկրաքիմիական գործոններին բնորոշ հատկանիշ չեն։ Մեր քաղաքակրթության գոյությունը կախված է բևեռային գլխարկների առկայությունից, ուստի մարդկությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի դրանք չվերանան: